Բաքվում հայերի դատավարությունները անօրինական են և բեմականացված. Եղիշե Կիրակոսյան

Բաքվում հայերի դատավարությունները անօրինական են և բեմականացված։ Այս մասին հայտարարել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Դա վերաբերում է ոչ միայն Վագիֆ Խաչատրյանի դեմ վերջին դատավարությանը, այլ նաև այլ բանտարկյալների հետ կապված բոլոր դատավարություններին»,-  լրագրողների հետ զրույցում նշել է Եղիշե Կիրակոսյանը։

«Երևանն արդեն իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ բողոքներ է ներկայացրել միջազգային ատյաններ։ Բայց, ցավոք, այդ մեխանիզմները դեռևս այլ հնարավորություններ չեն տալիս, թեև հայկական կողմը հայրենակիցներին ազատ արձակելու միջնորդություն է ներկայացրել»,- հայտնել է միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը։

Կիրակոսյանն ավելացրել է, որ աշխատանքները կշարունակվեն, և դիտարկվում են այլ՝ առավել արդյունավետ քայլեր և մեխանիզմներ։