ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կտրվի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ. Նիկոլ Փաշինյան

ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին կտրվի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ։ Այս մասին այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ կառավարության վաղվա նիստում կընդունվի համապատասխան որոշումը։

«Դա հնարավորություն կտա նրանց բոլոր իրավունքները պաշտպանել։ Որոշման էությունն այն է, որ դրանով հաստատում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների փախստական լինելու հանգամանքը, որպեսզի և՛ տեղական, և՛ միջազգային առումներով նրանց իրավունքները պաշտպանելու հնարավորություններն ավելի ընդլայնվեն»,-ասաց Փաշինյանը։