Ակնհայտորեն Ադրբեջանի նախագահը ժամանակ չի ունեցել բանակցությունների մեկնել Բրյուսել․ Արարատ Միրզոյան

«Ակնհայտորեն Ադրբեջանի նախագահը ժամանակ չի ունեցել բանակցությունների մեկնել Բրյուսել, որովհետև մենք հիմա էլ պատրաստ ենք մասնակցել այդ հանդիպմանը»,- Կանադայի ԱԳ նախարարի հետ համետեղ ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝  պատասխանելով Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպման չեղարկման հարցին։

Միրզոյանը միևնույն ժամանակ հույս ունի, որ նոր հանդիպում կկազմակերպվի Փաշինյանի և Ալիևի միջև։

«Հայաստանի վարչապետը պատրաստ է նոր հանդիպում ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու խաղաղության համաձայնագիրը»,- ասաց ԱԳ նախարարը՝ վերհաստատելով, որ հայկական կողմը հավատարիմ է մնում խաղաղության օրակարգին։

Հիշեցնենք՝ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում տեղի չի ունենա: