Արդեն 40-ից ավելի նույնականացված և հուղարկավորված անձինք կան. Ավանեսյանը՝ Արցախում պայթյունի դեպքի մասին

Արցախում վառելիքի պահեստի պայթյունից հետո ակտիվ ընթացքի մեջ են նույնականացումները. հարազատները համապատասխան հետազոտություններն անցնում են, որպեսզի կարողանանք գործընթացն արագ կերպով կազմակերպել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այս պահին արդեն 40-ից ավելի նույնականացված և հուղարկավորված անձինք կան:

Այս պահին 150 պացիենտ ունենք բուժհաստատություններում պայթյունից տուժած և վիրավորում ստացած: Գիտեք, որ 19 անձ ունենք, որ արտերկրում են բուժում ստանում: Պետք է ասեմ, որ որոշակի դրական դինամիկա կա նրանց բուժման ընթացքում, ինչը չափազանց ուրախալի է»,-ասաց նա: