Արցախցիները Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպում են պահանջում՝ խնդրելու հումանիտար ապաստան

Մի խումբ արցախցիներ հավաքվել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան առջև՝ պահանջելով դեսպանի հետ հանդիպում։

Լրագրողների հետ զրույցում նրանք ասացին, որ Ֆրանսիայի Հանրապետությունից հումանիտար ապաստան են խնդրում։

Դեռևս 2020-ին տեղահանված արցախցիներից մեկն ասաց, որ իրենք էլի են եղել դեսպանատան առաջ, հանդիպել դեսպանին։ «Մեզ վստահեցրել են, որ Արցախի հարցը ռազմական լուծում չի ունենալու, չունի, և հիմա, թեկուզ ասում են Արցախի հարցը փակված չէ, բայց ստացվում է, որ լուծվել է ռազմական ճանապարհով», – ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նա նշեց, որ մեծ թվով արցախցիների արտագաղթ է սկսվել, հիմնականում՝ ՌԴ։

Արցախ վերադառնալու համար ռուսների վրա հույս դնել, ասաց, որ չեն կարող, տեսել են արդյունքը, միջազգային խաղաղարար ուժերի տեղակայումն էլ, ըստ նրա, արդեն բանակցային հարց է։