Շարունակվում է Իսրայելից Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիների գրանցումը

Իսրայելում ՀՀ դեսպանատունը հայտնում է, որ շարունակվում է Իսրայելից Հայաստան՝ անվտանգության նկատառումներից ելնելով, կամավոր հիմունքներով տեղափոխվելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների գրանցումը:

Ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար, այդ թվում՝ յուրաքանչյուր անչափահասի համար, անհրաժեշտ է լրացնել առանձին էլեկտրոնային հայտ՝ ընտանիքի բոլոր անդամների համար նշելով միևնույն բջջային հեռախոսահամարը։ ՀՀ կառավարությունն իր հնարավոր որոշումները կայացնելիս առաջնորդվելու է լրացված հայտերով:

Լրացուցիչ հարցերի համար դեսպանությունը թեժ գծի հեռախոսահամար է տրամադրել՝ +972 50 6670345: