Հաջորդ շաբաթվանից արցախցիներին կտրամադրվեն բնակարանների վարձակալության գումարները՝ 50 հազարական դրամ

100 հազարական դրամները փոխանցվել են ԼՂ-ից բռնի տեղահանված մարդկանց շուրջ 95 տոկոսին:

Այս մասին այսօր «Հումանիտար կենտրոնի» ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

«Հաջորդ շաբաթվանից սկսած կտրամադրվեն նաև վարձակալության գումարները՝ 50 հազարական դրամները»,- ասել է նա:

Նա նաև նշել է, որ բռնի տեղահանված և Հայաստանում դպրոց հաճախող երեխաների թիվը մեկ օրում ավելացել է 124-ով և դարձել 15 388։

«Այս պահի դրությամբ ՀՀ տարբեր առողջապահական հաստատություններում 151 անձ շարունակում է բուժումը։

Դրական ցուցանիշով՝ լավացումով, նախորդ շաբաթների ընթացքում արդեն 100 անձ դուրս է գրվել և շարունակում է գտնվել բժիշկների հսկողության ներքո»,-նշել է խոսնակը։