Գազայի հատվածում իսրայելական ռմբակոծությունից զոհվել է 4 385 մարդ, որոնց մեջ 1 756-ը՝ երեխա

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 4,3 հազարը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Պաղեստինի առողջապահության նախարարության թելեգրամյան ալիքին հղումով։

Նախարարության հրապարակած տվյալներով՝ հոկտեմբերի 7-ից առայսօր հակամարտության սրման հետևանքով զոհվել է 4 385 մարդ, վիրավորվել՝ 13 561-ը։

Հաղորդվում է նաև, որ զոհերի թվում կա 1 756 երեխա։