Մենք կրկնում ենք մեր պատմության ամենամռայլ պահերը ոչ միայն Իսրայելում, այլև Արցախում. կանադացի սենատոր

Մենք կրկնում ենք մեր պատմության ամենամռայլ պահերը ոչ միայն Իսրայելում, այլև Արցախում։ Այս մասին Х-ի իր միկրոբլոգում գրել է կանադացի սենատոր Լեո Հուսակոսը։

«Այսօր ամբողջ աշխարհում մենք տեսնում ենք մեր անցյալը մոռացության մատնելու հետևանքները։ Մենք կրկնում ենք մեր պատմության ամենամռայլ պահերը ոչ միայն Իսրայելում, այլև այնպիսի վայրերում, ինչպիսին Արցախն է։ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ, ՀԵՏԵՎԵՔ, թե ինչպես եմ աղաչում չլքել հայ ժողովրդին»,- նշել է նա։