Թուրքական զինուժը հարվածներ է հասցրել Սիրիայի քրդական շրջաններին

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է հոկտեմբերի 20-ին Սիրայում քրդական շրջաններին հրթիռահրետանային հարվածներ հասցնելու մասին, գրում է «Էրմենիհաբերը»:

Մասնավորապես նշվում է, որ հարվածները հասցվել են Սիրիայի հյուսիսարևմտյան մասում գտնվող Ռոժավայի նահանգի Թել Թըֆաթի և Շեբհայի շրջանների ընդհանուր առմամբ 5 գյուղերի:

Տեղեկացվում է նաև հիշյալ հատվածներում նյութական մեծ վնասի պատճառման մասին:

Թուրքական կողմը նշում է, որ այդ տարածքները գտնվում են Սիրիայի ժողովրդավարական ուժերի (YPG) վերահսկողության տակ: