ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը Զարգացման ֆրանսիական գործակալության հետ այցելել է Վեդիի ամբարտակ
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր Օլիվիե Դըկոտինյին Զարգացման ֆրանսիական գործակալության հետ այցելել է Վեդիի ամբարտակ և ոռոգելի տարածք։
Այս մասին նշված է Օլիվիե Դըկոտինյի X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ։
«3200 հա ոռոգված տարածք՝ 5000 շահառուով, Հայաստանի ամենաբերրի հարթավայրում»,- գրել է Ֆրանսիայի դեսպանը՝ հավելելով, որ ԶՖԳ-ի կողմից ավելի քան 80%-ով ֆինանսավորվող նախագիծը ավարտին կհասցվի մի քանի ամսից: