«Հայոց պատմության» դպրոցական ու բուհական դասագրքերում պետք է տեղ գտնի 1720-ական թթ. Արցախի հայության և զորքի մասին տեղեկությունը

Ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը գրել է

«Կարծում եմ, «Հայոց պատմության» դպրոցական ու բուհական դասագրքերում պետք է տեղ գտնի 1720-ական թթ. Արցախի հայության և զորքի մասին արխիվային մի փաստաթղթից քաղված հետևյալ պատմական տեղեկությունը։

1723 թ. դեկտեմբերից ի վեր Ղարաբաղի հայոց զորքի առաջնորդների մոտ գտնվող ռուսաց կայսեր պատվիրակ Իվան Կարապետը՝ 1725 թ. օգոստոսի 16-ին կանցլեր Գ. Ի. Գոլովկինին գրած նամակում այսպես էր նկարագրում Արցախում կենտրոնացած հայկական նորաստեղծ զորքի մարտունակությունն ու ժողովրդի մարտական ոգին.

«Այսպիսի մարտունակ ժողովուրդ, որ այստեղ (Ղարաբաղում) կա, Ղզլբաշի երկրի (այն է՝ Սեֆյան Պարսկաստանի) որևէ այլ մասում չկա. այսօր (Ղարաբաղի) բոլոր 12,000 ձիավորները զինված են կայծքարե հրացաններով ու թրերով։ Իսկ հետևակայիններն այնքան շատ են, որ միայն Աստված գիտի [նրանց թիվը], և բոլորն էլ հրացան ունեն։ (Ղարաբաղում) ամեն օր պատրաստում են 10 հրացան ու կայծքարե փակաղակ»։

Այս և զուգահեռ պատմական տեղեկությունների մանրամասն քննությունը ներկայացված է հետևյալ հոդվածում՝

«ՀԱՅԿԱԿԱՆ «ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ» 1720-ԱԿԱՆ ԹԹ.». — «Սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրներ», 2023, № 1 /8/, էջ 38-60

(https://hayrazmik.com/the-armenian-military-industry…/…)

Հ.գ. Մեջբերման բնագիրը դնում եմ մեկնաբանությունների համար նախատեսված պատուհանում։