Քաղաքացիները ոստիկանության հորդորով լքեցին Երևանում Արցախի ներկայացուցչության տարածքը

Ոստիկանությունը Երևանում Արցախի ներկայացուցչության մոտ հավաքված քաղաքացիներին հորդորեց դուրս գալ տարածքից։

Քաղաքացիների մի մասը հրաժարվում էր կատարել ոստիկանության պահանջը, սակայն ոստիկանությունը 2 րոպե ժամանակ տվեք քաղաքացիներին՝ լքել տարածքը ու տարածքից դուրս իրականացնել իրենց գործողությունները։

Քաղաքացիները լքեցին տարածքը՝ նշելով, որ միևնույն է, այդ տարածքում իրենց խնդիրներին լուծում տվող մարդ չկա։
Ոստիկանները ևս  դուրս եկան տարածքից։