Քաշքշուկ Արցախի ներկայացուցչության դիմաց. Սամվել Շահրամանյանը պատասխանում է արցախցիների հարցերին․ ՈՒՂԻՂ

Մի խումբ արցախցիներ հավաքվել են  Հայաստանում Արցախի ներկայացուցչության առջև՝ իրականացնելով բողոքի ակցիա։

Ինչ-որ պահի իրավիճակը լարվեց եւ ակցիայի մասնակիցները հրմշտելով մտան շենք: Շենքում է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, պետնախարար Արթուր Հարությունյանը եւ այլ պաշտոնյաներ:

Ներսում նույնպես իրավիճակը լարված է, ուզում են բարձրանալ վերև՝ Սամվել Շահրամանյանի մոտ։

Քիչ անց իրավիճակը մի փոքր հանդարտվեց եւ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը դուրս եկավ՝ շենքի բակում հանդիպելու հավաքվածներին:

NEWS.am-ի ուղիղ միացումը