Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ընտանիքներում 72 երեխա է ծնվել (տեսանյութ)

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը եւ Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը ներկայացնում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:

Արցախում տեղի ունեցած բենզինի պայթյունի և ռազմական գործողությունների հետևանքով տուժած 167 քաղաքացի դեռևս շարունակում է իր ստացիոնալ բուժումը, որոնցից 26-ի վիճակը գտնվում է ծանր, իսկ 10-ը՝ ծայրահեղ ծանր։ Այս հայտնեց Արմեն Նազարյանը։

Փոխնախարարը մանրամասնեց, որ վերջին 1 շաբաթում հիվանդանոցներից առողջացումով 80 բուժառու դուրս է գրվել։

Միևնույն ժամանակ նաև  հավելեց, որ 19 արցախցի էլ շարունակում է  բուժումը արտասահմանյան բուժհաստատություններում։

Բռնի տեղահանված մեր հայրենակիցների ընտանիքում 72 երեխա է ծնվել։

«Առ այսօր բժշկական կենտրոններում հաշվառվել են 38,102 պացիենտ։ Բացի անհատական այցերի միջոցով գրանցումներ կատարելուց, գրանցումները կատարվում են նաև մոբիլ թիմերի միջոցով»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում