Ռուսաստանն ազատ ու անկախ մնաց միջուկային զենքի շնորհիվ. պատրիարք Կիրիլ

Ռուսաստանն անկախ և ազատ  մնաց միջուկային զենքի շնորհիվ, որը ստեղծվել էր Սուրբ Սերաֆիմ Սարովսկու պաշտպանության ներքո։ Այդ մասին հայտարարել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը՝ ֆիզիկոս Ռադի Իլկաևին Սուրբ Սերգի Ռոդոնեժսկու 1-ին աստիճանի շքանշան հանձնելիս, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ըստ նրա, եթե չլիներ Կուրչատովի աշխատանքը, դժվար է ասել՝ գոյություն կունենա՞ր մեր երկիրը։

«Այս ուժի շնորհիվ Ռուսաստանը մնաց անկախ, ազատ, և, իհարկե, մենք պետք է մեր սրտերում և հիշողության մեջ պահենք մեր գիտնականների այս հրաշալի սխրանքը, որոնք գործնականում փրկեցին երկիրը», – ասել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը: