Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը տարածաշրջանայինի վերաճելու ռիսկը բավականին մեծ է. Լավրով

Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը տարածաշրջանայինի վերաճելու ռիսկը բավականին մեծ է: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Գազայի հատվածի ճգնաժամի համատարածաշրջանային հակամարտության վերաճելու ռիսկը բավական լուրջ է»,- ասել է Լավրովը լրագրողներին:

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը «սադրիչ է համարում» ամեն ինչ Իրանի վրա բարդելու փորձերը։

«Իրանի ղեկավարությունը, կարծում եմ, բավական պատասխանատու հավասարակշռված դիրքորոշում է զբաղեցնում և կոչ է անում թույլ չտալ, որ այդ հակամարտությունը տարածվի ողջ տարածաշրջանի և հարակից երկրների վրա», – ասել է Լավրովը։