Բեյրութում ցուցարարները փորձել են գրոհել ԱՄՆ դեսպանատունը

Լիբանանում Բեյրութի ԱՄՆ դեսպանատան մոտ ցուցարարները փորձել են ներխուժել դիվանագիտական առաքելության տարածք, ոստիկանությունը նրանց հետ է մղել, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Ինչպես նշվում է, ցուցարարները փորձել են բարձրանալ ամերիկյան դեսպանատան պատին, որպեսզի ներս մտնեն, ինչից հետո նրանց և անվտանգության ուժերի միջև բախումներ են սկսվել: Ցուցարարները հրկիզել են դեսպանատան շենքերից մեկը, որը գտնվում է դիվանագիտական առաքելության պարագծերից դուրս:

Ոստիկանությունն ակտիվորեն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառում՝ ամբոխին դիվանագիտական առաքելության շենքի պատերից հեռացնելու համար: