Գործարկվել է արցախցի ուսուցիչների՝ աշխատանքի դիմելու համար նախատեսված հարթակը

ԿԳՄՍ նախարարի Ժաննա Անդրեասյանը գրում է.

«Երեկ երեկոյան գործարկեցինք ԼՂ ուսուցիչների՝ աշխատանքի դիմելու համար նախատեսված հարթակը։ Գործարկման պահին 1422 թափուր տեղ ունեինք։ Այս պահի դրությամբ արդեն թափուր տեղերը 1386-ն են, այսինքն՝ մի քանի ժամում արդեն իսկ 36 ուսուցիչ դիմել է արտամրցութային կարգով աշխատանքի անցնելու համար և ընտրել է իրեն հարմար աշխատավայրը։

Հիշեցնեմ հարթակի հղումը՝ kadrer.emis.am:

Մեկնաբանությունում կդնեմ նաև դիմելու ուղեցույցը»։