Խնդրում եմ համակարգված միջոցներ ձեռնարկել Արցախի կայքերը վերականգնելու ուղղությամբ․ Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրում է․

«Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներին խնդրում եմ կամավոր, առանց հրահանգների սպասելու, համակարգված միջոցներ ձեռնարկել Արցախի կայքերը վերականգնելու, եղած տեղեկատվությունը առավել ապահով կրիչների վրա տեղափոխելու ուղղությամբ: Որպեսզի փաստաթղթային արխիվային նյութերն ամբողջովին չընկնեն թշնամու ձեռքը, ոչնչացվել են, ընդ որում, խոսքը անգամ այնպիսի իրավական ակտերի մասին է, որոնց մի մասը չկա նաև սոցցանցերում: Եղած պաշտոնական կայքերը հաշված ժամերի ընթացքում փակվել են ադրբեջանական իշխանությունների կողմից: Խնդրում եմ, ելակետ ընդունեք այն, որ այդ նյութերը չափազանց կարևոր են (փակագծերը դեռ բացել հնարավոր չէ), դրանց արժեքը անգնահատելի է, չի կարելի թույլ տալ, որ իսպառ ոչնչացվեն այդ փաստաթղթերի աղբյուրները…»։