Սիրիայի և Ռուսաստանի նախագահները քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում

Սիրիայի և Ռուսաստանի նախագահներ Բաշար Ալ-Ասադը և Վլադիմիր Պուտինը քննարկել են «Գազայի հատվածում իսրայելական ագրեսիայի դադարեցման ուղիները, տեղեկացրել է SANA սիրիական պետական տեղեկատվական գործակալությունը։

Ալ-Ասադը և Պուտինն  ընդգծել են «Գազայի հատվածի քաղաքացիական բնակչությանը հումանիտար օգնություն հասցնելու և գնդակոծությունները դադարեցնելու, տեղահանմանը վերջ տալու անհրաժեշտությունը, որոնք իրականացնում են իսրայելցիները անմեղ մարդկանց դեմ»,- նշվել է հաղորդագրությունում։