Իսրայելից Հայաստան է տեղափոխվում 190 հայ, որոնց թվում՝ ավելի քան 70 երեխա

Մեկնարկել է Թել Ավիվ-Երևան չվերթը, որով Իսրայելից Հայաստան է տեղափոխվում ընդհանուր թվով 190 ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ, այդ թվում՝ ավելի, քան 70 երեխա: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։