ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում քննարկել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից։

«Այսօր (հոկտեմբերի 16-ին) ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Պաղեստինի իրադարձությունները, ինչպես նաև Իսրայելի հարձակումները Գազայի հատվածի վրա»,֊հայտնել են գերատեսչությունից։