Արցախի «Տատիկ-Պապիկ» հուշարձանի մոտ նկարված ադրբեջանցի պաշտոնյային ազատել են աշխատանքից

Օկուպացված Արցախի «Տատիկ-Պապիկ» արձանի մոտ լուսնակարված՝ Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչության գլխավոր խորհրդական Արազ Իմանովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Այս տեղեկությունը հաստատել է Իմանովը։ Նա ընդգծել է, որ իրավասություն չունի մեկնաբանելու իր հեռանալու պատճառը։