Թել-Ավիվից Երևան տարհանման չվերթի համար վճարում է ՀՀ կառավարությունը․ Լուլու

Նախկին հաղորդավար Լուլուն (իմա՝ ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյան), գրում է.

«Ի հեճուկս տարբեր տարածվող ասեկոսեների, բամբասանքների և կեղծ լուրերի` Թել-Ավիվից Երևան տարհանման չվերթի համար վճարում է ՀՀ կառավարությունը։ Հայաստանի Հանրապետությունը տեր է կանգնում թե’ իր քաղաքացիներին, թե’ էթնիկ հայերին, որոնք հայտնվել են ճգնաժամային  պայմաններում։

Ինքնաթիռն արդեն ուղևորվում է Երևան։
Բարի գալուստ մեր հայրենակիցներին»։