Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, տարածաշրջանում հումանիտար իրավիճակը, իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված քայլերը և այլն:

Էրդողանը հայտարարել է, որ արևմտյան երկրները պետք է քայլեր ձեռնարկեն տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար: