Ի՞նչ պետք է անեն Իսրայելից ՀՀ վերադառնալ ցանկացողները. ՀՀ դեսպանության հայտարարությունը

Իսրայելում ՀՀ դեսպանությունից խնդրում են Իսրայելում գտնվող ՀՀ այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են Հայաստան վերադառնալ, դեսպանության mailto:[email protected] հասցեին ուղարկել անձնագրի պատճենը և, առկայության դեպքում, Իսրայել մուտք գործելը հաստատող կտրոնը:

«Դեսպանությունը կցուցակագրի նաև հայկական ծագում ունեցող, սակայն ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց: Չվերթի առկայության վերաբերյալ կհայտարարվի լրացուցիչ»,- ասված է հաղորդագրության մեջ: