Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանքը երկարացվեց ևս երեք ամսով (տեսանյութ)

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ևս երեք ամիս կմնա կալանքի տակ։ Նման որոշում կայացրեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանը դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, որտեղ Աշոտյանի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել վերանայելու և փոխելու կալանքը որպես խափանման միջոց կիրառելը։

Նշենք, որ գործի քննությունը այս պահին դատավարության փուլում է։