Արշակ Սրբազանը, Մեսրոպ Եպ․Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ երաշխավորագիր են ներկայացրել Աշոտյանի համար (տեսանյութ)

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ մեկնարկեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստի շարունակությունը։ Նշենք, որ գործի քննությունը այս պահին դատավարության փուլում է։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ Արշակ Սրբազանը, Մեսրոպ Եպիսկոպոս Սարգսյանը, Հրանտ Բագրատյանը, ԱԺ մի խումբ պատգամավորներ, երաշխավորագիր են ներկայացրել Արմեն Աշոտյանի կալանքի վերաբերյալ։