Զելենսկին ժամանել է Բրյուսել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Բրյուսել, որտեղ ընթանում է ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը։

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները Բրյուսելում պետք է հանդիպեն նաև իրենց ուկրաինացի գործընկեր Ռուստեմ Ումերովի հետ ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստում:

Նախարարները կքննարկեն նաև Ուկրաինայի պատերազմից դուրս անհանգստացնող հարցերը, ներառյալ ստորջրյա գազատարի և հեռահաղորդակցության մալուխի վնասը, որը կապում է ՆԱՏՕ-ի անդամներ Ֆինլանդիան և Էստոնիան:

Զելենսկին կմասնակցի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի հանդիպմանը և կհանդիպի Բելգիայի կառավարության հետ, որին կհետևի մամուլի ասուլիս, հայտնում է ukraina.ru