Իսրայելի ռազմաօդային ուժերը «ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի կողմից մշակված հայտնաբերման առաջադեմ համակարգը»

Իսրայելի ռազմաօդային ուժերը «ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի կողմից մշակված հայտնաբերման առաջադեմ համակարգը, որն օգտագործվում էր Գազայի հատվածում ինքնաթիռներ հայտնաբերելու համար», գրում է The Guardian-ը։

X միկրոբլոգում հրապարակված գրառման մեջ Իսրայելի պաշտպանության բանակն ասել է, որ «տարիներ շարունակ ՀԱՄԱՍ-ը կառուցում է բարձրորակ տեսախցիկների ցանց՝ թաքնված արևային տաքացուցիչների ներսում Գազայի հատվածի ողջ տարածքում՝ ինքնաթիռները հայտնաբերելու և դրանց հետևելու նպատակով»:

«Երեկ, հաշված րոպեների ընթացքում, ինքնաթիռները հարձակվեցին այս ցանցի հետ կապված բոլոր վայրերի վրա և զրկեցին ՀԱՄԱՍ-ին երկնքի պատկերներ ստանալու հնարավորությունից»:

Գիշերվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը ութսուն «թիրախներ» է խոցել Գազայի հատվածի հյուսիսարևելյան ծայրամասում գտնվող Բեյթ Հանոն քաղաքի մերձակայքում: Այս հարվածները ի լրումն ավելի քան 450 թիրախների են Ալ-Ֆուրկան շրջանում վերջին 24 ժամվա ընթացքում, այդ թվում՝ 200 հարվածներ գիշերվա ընթացքում, և ևս 70 «թիրախներ» խոցվել են Ալ-Դարաջ շրջանում։