Վիտալի Բալասանյանը կարողացել է Հայաստան անցնել

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը կարողացել է անցնել Հայաստան։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Կա տեղեկություն, որ արդեն Հայաստանում է, հետը դեռ կապ չեմ հաստատել», – ասել է նա։