Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

Ստեփանակերտ քաղաքում հաշվառված փոխադրամիջոցների սեփականատերերը գույքահարկի պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքներ կարող են ստանալ աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-13:00, հետևյալ հասցեում՝ ք. Երևան, Աբովյան 9, 3-րդ հարկ, N310 սենյակ։

Հեռ.՝ 012-37-77-65:

Ծանոթություն. Վերոնշյալ տեղեկանքները տրվում են տրանսպորտային միջոցի օտարման կամ տեխնիկական զննություն անցկացնելու համար։

Ստեփանակերտի քաղաքապետարան