Թուրքիայի արտգործնախարարը մեկնում է Բաքվի կողմից օկուպացված Շուշի

Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ գերտատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանը «Տնտեսական համագործակցության կազմակերպության» (EİT) նախարարների 27-րդ ժողովին մասնակցելու նպատակով գնալու է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի։

Նշվում է, որ այցի ընթացքում քննարկվելու է երկկողմ տնտեսական համագործակցությունն ու օրակարգային հարցեր։

«Ժողովին գնահատվելու են համագործակցության շրջանակներում 2023-ին իրականացված աշխատանքներն ու արդյունքները, ինչպես նաև քննարկվելու է EİT-ի օրակարգում տեղ գտած ընթացիկ հարցերը»։