Իսրայելին ԱՄՆ ռազմական օգնությունն արդեն ճանապարհին է. Սպիտակ տուն

ԱՄՆ-ի ռազմական օգնությունն արդեն դեպի Իսրայել ճանապարհին է։ ԱՄՆ-ն արդեն սկսել է Իսրայել ուղարկել խիստ անհրաժեշտ զինամթերք և ռազմական տեխնիկա, ասել է Սպիտակ տունը, մինչդեռ Պենտագոնը վերանայում է իր պաշարները՝ տեսնելու, թե ավելին ինչ կարող է ուղարկել: Տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին հաստատել է, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո ռազմական օգնության առաջին խմբաքանակը «հասնում է» Իսրայել։

«Մենք հավելյալ օգնության դիմումներ ենք ակնկալում Իսրայելի անվտանգությունն ապահովելու համար, քանի որ այն շարունակում է ծախսել իր զինամթերքը, – ասել է Քիրբին:-Մենք հուսով ենք, որ կբավարարենք նրանց կարիքները որքան հնարավոր է լավ և որքան հնարավոր է արագ»: