ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո 900 իսրայելցի է սպանվել. Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին

ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո 900 իսրայելցի է սպանվել։ ՀԱՄԱՍ-ը դեռևս պահում է ավելի քան 100 իսրայելցի պատանդ՝ ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական, հաղորդում է Haaretz-ը:

Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ բանակը ամբողջւությամբ վերականգնել է վերահսկողությունը իսրայելական քաղաքների վրա, որտեղ ներթափանցել էին ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները։ Այնուամենայնիվ, կարող է թաքնված լինեն «փոքր թվով» ահաբեկիչներ։ Բանակը նաև հայտարարել է, որ կենտրոնացած է տարածքի կայունացման և Գազայի հատված տանող սահմանային ցանկապատի ապահովման վրա: Ահաբեկիչների հետ վերջին բախումը տեղի է ունեցել գիշերը Սաադայի մոտ։

Գիշերվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը ևս մի քանի հարված է հասցրել ահաբեկիչների ավելի քան 200 օբյեկտների ուղղությամբ։

Լիբանանից սահման ներխուժած առնվազն երկու ահաբեկիչ գնդակահարվել է։ Միջադեպի հետևանքով զոհվել է Իսրայելի պաշտպանության բանակի 300-րդ բրիգադի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ալիմ Աբդուլլահը:

Հոկտեմբերի 10-ի առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ «լայնածավալ» ավիահարվածներ է հասցնում Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի բազմաթիվ օբյեկտների վրա: