Պաղեստինում զոհերի թիվը հասել է 436-ի, այդ թվում՝ 91 երեխա

Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 436-ի։ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհերի թվում կա 91 երեխա։

Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: