Էսկալացիայի հետևանքով տուժած իսրայելցիների թիվը հասել է 2315-ի

Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ընթացքում տուժած Իսրայելի բնակիչների թիվը հասել է 2315-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։

Իսրայելի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ վիրավորները բուժում են ստանում իսրայելական հիվանդանոցներում:

Նշվում է, որ 23 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, 340-ը՝ ծանր, 449-ը՝ միջին ծանրության:

Հոկտեմբերի 8-ին Haaretz թերթը, հղում անելով Իսրայելի առողջապահության նախարարությանը, հաղորդել է 2243 տուժածների մասին: Այս պահի դրությամբ Իսրայելի զոհված բնակիչների թիվը գերազանցել է 700-ը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: