Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում մեկ գիշերում ավելի քան 500 օբյեկտների ոչնչացման մասին

Իսրայելական ավիացիան մեկ գիշերվա ընթացքում Գազայի հատվածում հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի և Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման ավելի քան 500 օբյեկտների, հայտարարել են Իսրայելի Պաշտպանության բանակում (ՑԱԽԱԼ), փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին։

«Գիշերվա ընթացքում ՑԱԽԱԼ-ի կործանիչներն ու ուղղաթիռները, հրետանին հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադ»-ի ավելի քան 500 ահաբեկչական օբյեկտների ուղղությամբ»,- ասվում է իսրայելական բանակի հայտարարության մեջ:

Նշվում է, որ հարձակման են ենթարկվել ՀԱՄԱՍ-ի յոթ հրամանատարական կենտրոնները, շենքը, որն օգտագործվել է ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի բարձրաստիճան զինվորականների կողմից, և «Իսլամական ջիհադի» հրամանատարական կենտրոնը: Բացի այդ, հարվածներ են հասցվել բազմաթիվ բազմահարկ շենքերի։

Իսրայելցի զինվորականները նշում են, որ կշարունակեն հարվածներ հասցնել Գազայի հատվածին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ «ծայրահեղականներն» ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել:

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: