Արցախից բռնի տեղահանված 302 քաղաքացիներ դեռ հիվանդանոցներում են․ 11-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններում շարունակում է բուժում ստանալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 302 քաղաքացի։  Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ 113-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, 11-ինը՝ ծայրահեղ ծանր։

«Վերակենդանացման բաժանմունքներում գտնվում է 5 երեխա, ևս 8 երեխա բուժվում է սովորական պայմաններում»,- ընդգծեց նա։

Նազելի Բաղդասարյանը նշեց նաև, որ արդեն 13 646 անձ դիմել է առաջնային առողջապահական բուժհաստատություններ։

Խոսնակը նաև հայտնեց, որ Արցախից բռնի տեղահանված բուժաշխատողներից 261-ն արդեն գրանցվել են Առողջապահության ազգային ինստիտուտում։