Գարեգինը միայնակ պաշտպանեց Արցախի գյուղերից մեկը թշնամու հատուկջոկատայիններից

Գարեգին Հարությունյանը զոհվեց քաջի մահով։

«Հայաքվե» նախաձեռնությունն իր էջում մանրամասնում է, որ Գարեգինը թշնամու հատուկջոկատայիններից միայնակ է պաշտպանել Արցախի գյուղերից մեկը, որտեղ ընթանում էր խաղաղ բնակչության տարհանումը.

«Գարեգինի պաշտպանության շնորհիվ հնարավոր դարձավ տարհանել բոլորին, և նա իր անունը հավերժացրեց Հայրենիքի պատմության մեջ։
Խոսքեր չկան, միայն հույզեր… Հերո՜ս»։