Իսրայելցիները փախչում են Գազայի հատվածի մոտ գտնվող բնակավայրերից

Թելեգրամյան ալիքներում տեսանյութ է տարածվել, թե իսրայելցիները ինչպես են փախչում Գազայի հատվածի մոտ գտնվող բնակավայրերից:

Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր Իսրայելի դեմ նոր ռազմական գործողության մասին։ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի առաջնորդ Մոհամեդ Դեյֆը հայտարարել է, որ զինված խմբավորումը ռազմական գործողություն է սկսել Իսրայելի դեմ։

«Մենք որոշեցինք ասել «բավական է»,- ասել է Դեյֆը՝ բոլոր պաղեստինցիներին կոչ անելով  դիմակայել Իսրայելին։

Դեյֆը իր հայտարարությունում հայտնել է, որ շաբաթ առավոտյան Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակվել է 5 000 հրթիռ, սա դարձել է «Շտորմ Ալ-Աքսա» գործողության սկիզբը։ Իսրայելը նույնպես տեղեկացրել է, որ Գազայից երկիր են թափանցել գրոհայիններ։

ՀԱՄԱՍ- ը հայտնել է 35 գերեվարված իսրայելցու մասին: Երկրի իշխանությունները պաշտոնապես չեն մեկնաբանել այդ տեղեկությունը։