Բաքվի բռնապետը լկտիաբար հայտարարել է, թե իբր Արցախի ղեկավարությունն է ստիպել բնակիչներին տեղափոխվել Հայաստան

Բաքվի բռնապետը պնդում է՝ «այսպես կոչված ռեժիմն է խուճապ առաջացրել Ղարաբաղի (Արցախ) տեղի բնակչության շրջանում և ստիպել նրանց տեղափոխվել Հայաստան»։ Այս մասին Ալիևը հայտարարել է ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Հենրի Կլուգեի հետ Բաքվում կայացած հանդիպմանը։

Ալիևի խոսքով՝ «ներկայումս Ադրբեջանի բժշկական անձնակազմը ծառայություններ է մատուցում Ստեփանակերտի տեղի բնակչությանը», «առօրյա կարիքները հոգալու և սնունդ տրամադրելու համար տեղում ծառայություններ են մատուցում համապատասխան հաստատությունները»։

Հիշեցնենք, որ Արցախից Հայաստան է բռնագաղթել 100.617 մարդ։