ՄԱԿ-ի առաքելությունը շուտով կրկին կմեկնի Արցախ

ՄԱԿ-ի առաքելությունը շուտով կրկին կմեկնի Արցախ: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Հենրի Կլյուգեի հետ հանդիպմանը։

Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանում ՄԱԿի մշտական համակարգողի ղեկավարությամբ ՄԱԿի առաքելությունը, ամփոփելով մեկօրյա այցն Արցախ, հայտարարել էր, որ իրենց տվյալներով՝ այնտեղ մնացել է 50-ից 1 հազար հայ։

Պաշտոնական Երևանը այցից հետո տարածված հաղորդագրությունը «խիստ կողմնակալ է» որակել՝ ընդգծելով, որ այն չի արտացոլում իրական իրավիճակը: