Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին կառուցել է 19 նոր զորամաս, 140 սահմանային մարտական կետ

Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին կառուցել է 19 նոր զորամաս, 140 սահմանային մարտական կետ. այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ղեկավար Էլչին Գուլիևը։

Նա նշել է, որ նոր զորամասերն ու սահմանային մարտական կետերը նախատեսված են Հայաստանի հետ պետական սահմանի պահպանության և պաշտպանության կազմակերպման համար: