ՀՀ ՊՆ-ը ՌԴ ՊՆ պատվիրակության այցի վերաբերյալ տեղեկություն չունի. ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ-ն ՌԴ ՊՆ պատվիրակության այցի վերաբերյալ, ինչի մասին քիչ առաջ մամուլը գրեց, որեւէ տեղեկություն չունի եւ  նման հանդիպում ՀՀ ՊՆ-ում պլանավորված չէ։ Այս մասին հյատնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը։

Ավելի վաղ ՏԱՍՍ-ի դիվանագիտական աղբյուրը հայտնել էր, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունն այսօր կայցելի Երևան։ Հայկական կողմի հետ հանդիպմանը կքննարկվեն Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման հստակ ժամկետները։