Երեկ վերջին պաշտոնյաները՝ նախագահ Շահրամանյանի գլխավորությամբ լքել են Արցախի Հանրապետությունը․ Արտակ Բեգլարյան

Արցախում մնացել է 15-ից մի փոքր ավելի հայ։ Նրանց ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 40-ը՝ ներառյալ անհայտ կորածները։ Այս մասին «Թվիթերի» իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Երեկ վերջին պաշտոնյաները՝ նախագահ Շահրամանյանի գլխավորությամբ, լքել են Արցախի Հանրապետությունը/Լեռնային Ղարաբաղը և մեկնել Հայաստան։ Ըստ իմ աղբյուրների՝ 15-ից ավելի հաստատված հայեր մնացել են ադրբեջանական տիրապետության տակ։ Ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 40-ը՝ ներառյալ անհայտ կորածները», – գրել է Բեգլարյանը X-ում։