«Զանգեզուրի միջանցքը» կդառնա ՆԱՏՕ-ի ցատկահարթակ, Իրանը վճռականորեն դեմ է դրան

Իրանի նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին թվիթերյան(X) էջում գրել է․ «ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում Իրանի համար անընդունելի է»։

Իրանի նախագահը ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպումից հետո, ըստ Իրանի նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով տեղակալի, մասնավորապես, ասել է.

«Զանգեզուրի միջանցքը կդառնա ՆԱՏՕ-ի ցատկահարթակ, սպառնալիք՝ երկրների ազգային անվտանգությունը, հետևաբար Իրանը վճռականորեն դեմ է դրան»: