Ոչ թե Ռուսաստանը, այլ Եվրամիությունն է դավաճանել հայերին․ ՌԴ ԱԳՆ

ԵՄ-ն իրեն վարկաբեկել է որպես միջնորդ Կոսովոյի և Ղարաբաղի շուրջ իրավիճակներում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Եվրոպացիների գործողությունները հանգեցրին խնդիրների սրման»,- ասել է նա։

Նա նաև անդրադարձել է երեկ ԵՄ նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, թե Ռուսաստանը դավաճանել է հայերին․

«Ոչ թե Ռուսաստանը, այլ Եվրամիությունն է դավաճանել հայերին, Բրյուսելի մտքով անգամ չի անցել հրադադարի ռեժիմը դյուրացնել կամ մարդասիրական օգնություն ցուցաբերել»,- ընդգծել է Զախարովան։

«Մեծ խոստումներ տվեցին, բայց ոչինչ չարեցին բացի սադրանքներից, որոնք էլ հանգեցրին իրավիճակի սրման։ Այդ ամենը կարելի էր և պետք էր լուծել իրավական, քաղաքական առումով` հաշվի առնելով իրավիճակի բոլոր պատմական յուրահատկությունները»։