Հռոմի ստատուտի վավերացումը ակնհայտորեն ոչ բարեկամական քայլ է Ռուսաստանի նկատմամբ. Կոսաչով

Հայաստանը, ինչպես ցանկացած երկիր, որը վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը, կորցնում է իրավական ինքնիշխանությունը, դա նվաստացուցիչ է, ասել է Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովը Տելեգրամի իր ալիքում։ 

«ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության վավերացումը ցանկացած պետության համար նշանակում է ոչ այլ ինչ, քան իրավական ինքնիշխանության կորուստ, որն ինքնին նվաստացուցիչ է: Այդ պատճառով է, որ իսկապես ինքնիշխան պետությունները, այդ թվում՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Հնդկաստանը, Չինաստանը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Իսրայելը, Իրանը և այլք, չեն միանում ՄՔԴ-ին»,- գրել է Կոսաչովը։

Նա նշել է, որ այս վավերացումը «բացահայտ ոչ բարեկամական քայլ է Ռուսաստանի նկատմամբ»։ Հայաստանի խորհրդարանում չկային ուժեր, որոնք կկարողանային «կասեցնել «Հաագայի Ֆեմիդայի կողմից այս երկրի օրինական ստրկացման գործընթացը», – ընդգծել է Կոսաչովը։

«ՄՔԴ-ն իրավունք ունի իր իրավասությունն իրականացնել միացող պետությունների տարածքում ոչ միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից «իրավիճակների» հղումների հիման վրա կամ իրենց՝ մասնակից պետությունների խնդրանքով (Կանոնադրության 13-14-րդ հոդվածներ). Հռոմի կանոնադրության 15-րդ հոդվածի համաձայն՝ դատախազը կարող է հետաքննություն սկսել proprio motu (լատիներեն՝ «իր միջնորդությամբ»)՝ հիմնվելով դատարանի իրավասության ներքո գտնվող հանցագործությունների մասին տեղեկությունների վրա», – բացատրել է սենատորը:

«Միամտություն է հավատալ, որ այս կերպ Հայաստանը կկարողանա լուծել Ադրբեջանի հետ հակամարտության գոտում ենթադրյալ ռազմական հանցագործությունների հետաքննության հետ կապված հարցերը։ ՄՔԴ նախադեպային իրավունքը բազմիցս ապացուցել է հակառակը, այն է՝ միջամտություն մասնակից պետությունների ներքին գործերին: Ի վերջո, ապագայում վավերացման այսօրվա որոշումը կարող է շրջվել հենց Հայաստանի իշխանությունների դեմ»,- շարունակել է պատգամավորը։

Նա նաև հավելել է, որ Հռոմի կանոնադրության տեքստը պարունակում է դրույթներ՝ սահմանափակելու «մասնակից պետությունների քրեական իրավասությունը», չնայած այն պնդմանը, որ ՄՔԴ-ն «լրացնում է» քրեական արդարադատության ազգային մարմիններին:

«Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում Հաագայի դատավորները կորոշեն՝ արդյոք կոնկրետ այս կամ այն իրավիճակը Հայաստանի «չուզելու կամ անկարողության» հետևանք է քրեական գործ հարուցելու «պատշաճ կերպով» և դրա հիման վրա, իրենց հայեցողությամբ, իրականացնել իրավազորություն։ (Կանոնադրության 17-րդ հոդված)»,- եզրափակել է ՌԴ խորհրդարանի վերին պալատի փոխխոսնակը։

Հայաստանի խորհրդարանն իր այսօրվա՝ հոկտեմբերի 3-ի նիստում վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը։